Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչպիսի Թուրքիա ենք ուզում տեսնել

Ինչպիսի Թուրքիա ենք ուզում տեսնել
12.09.2013 | 17:25

«Իզմիր» տիեզերագիտական ճամբարը ստեղծվել է 2000 թվականին, «ՆԱՍՍԱ» ամերիկյան տիեզերագիտական կազմակերպության հովանավորությամբ: Աշխարհի տարբեր երկրներից 12-16 տարեկան դեռահասները հրավեր են ստանում և կրթաթոշակի տեսքով մասնակցում են տիեզերական ճամբարներին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Արտակ Զարգարյանի հավաստմամբ` 2011թ. առաջին անգամ կրթահամալիրը ստացել է կրթաթոշակ, ընտրվել են սովորողներ, որոնք էլ մասնակցել են տիեզերական ճամբարին: Այս տարի կրթահամալիրի սովորողները երրորդ անգամ են մասնակցել այդ ճամբարին և հնարավորություն են ունեցել երրորդ անգամ այցելելու Թուրքիա: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները այցելել են Իզմիր, Կարս, Անի, Մուշ, ծանոթացել պատմական Հայաստանին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ցուցադրվեց «Իզմիր-2013» ֆիլմը, որը պատմում է սովորողների` Իզմիր կատարած այցի մասին:
Ֆիլմին հաջորդած քննարկման ժամանակ Արտակ Զարգարյանն ասաց, որ մեր կրթական համակարգը, ցավոք, մինչ այժմ չի սովորեցրել պատմության մեջ ներելու և առաջ շարժվելու ունակություն, իսկ 21-րդ դարն ուրիշ մարտահրավերներ է առաջ քաշում:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ նշեց, որ իրենք ստեղծում են հանրակրթական կամուրջներ Վանի, Մուշի, Կարսի, Իզմիրի հետ: Նա բացթողում է համարում այսօրվա Թուրքիան լավ չճանաչելը:
«ՈՒթսուն միլիոնանոց հարևան ունենաս` թուրքերեն չիմանա՞ս, Թուրքիան չուսումնասիրե՞ս»,- հարցրեց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ